ՍԴՐԲԵՋՍՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՔԵԼ Է ԵԽԽՎ-Ն՝ Ի ՆՇԱՆ ԲՈՂՈՔԻ

Ադրբեջանի պատվիրակությունը դադարեցրել է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ՝ ի նշան բողոքի։
Ադրբեջանցի պատվիրակները պնդում են, թե իբր թե երկրի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառվում։

«ԵԽԽՎ-ում առկա ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի ներկայիս անտանելի մթնոլորտի պայմաններում ադրբեջանական պատվիրակությունը որոշում է դադարեցնել իր համագործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում մինչև հետագա ծանուցումը»,- ասվում է պատվիրակության հայտարարության մեջ, որը վկայոկոչում են այդ երկրի ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ ձմեռային նստաշրջանի մեկնարկին ԵԽԽՎ-ն սկսել էր մի ընթացակարգ, որով նախատեսվում էր պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պատվիրակության նկատմամբ, ընդհուպ՝ ձայնի իրավունքից զրկելը։

Որոշումը պայմանավորված էր Բաքվի կողմից Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին ԵԽԽՎ դիտորդներ չհրավիրելու հետ։

 

 

Կիսվել սոց․ ցանցերում