Շների զգալի մասը թափառող են դարձել մարդկանց անպատասխանատու վարքագծի հետևանքով, ոլորտը կարգավորող օրենք է պետք․ Առաքելյան

Թափառող կենդանիների հարցը երբևէ չենք կարող կարգավորել, քանի դեռ չունենք ոլորտը կարգավորող համալիր օրենք։

Այս մասին այսօր Ազգային ժողովում «Թափառող կենդանիների խնդիրները Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի ղեկավար Հարություն Առաքելյանը։

Ըստ նրա՝ թափառող կենդանիների հարցի լուծման համար կարևոր է նաև ընտանի կենդանիների հարցը։ «Գաղտնիք չէ, որ թափառող կենդանիների զգալի մասը թափառող են դարձել մարդկանց անպատասխանատու վարքագծի հետևանքով»,-ասաց նա։

Առաքելյանի խոսքով՝ մոդայիկ է դարձել ցեղատեսակ ունեցող կենդանիներ գնելն ու իրար նվիրելը, սակայն հետո այդ կենդանիները հայտնվում են դրսում։

Վերջինս նկատեց՝  քաղաքապետարանն ունի ընտանի կենդանիների հաշվառման որոշում, բայց քանի որ որոշումը զսպող մեխանիզմներ չունի, արդյունավետ չէ, իրենք նախատեսում են ավելի մեծ փոփոխություն՝ լուրջ տուգանքների ենթարկելու մեխանիզմներ ներդնելով։

Կիսվել սոց․ ցանցերում