Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Ակչի հատվածում մեկ օրում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել Պեկինի ժամանակով 11:52-ին (ՀՀ ժամանակով՝ 07:52-ին):
Այս մասին իր կայքում հայտնում է Չինաստանի սեյսմիկ ցանցի կենտրոնը (CENC):
3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 14 կմ խորության վրա։
Առաջին երկրաշարժը՝ 5,7 մագնիտուդով, տեղի է ունեցել նույն նահանգում՝ Պեկինի ժամանակով 06:27-ին (ՀՀ ժամանակով՝ 02:27-ին), աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա: Երկրորդ ցնցումը գրանցվել է փոքր հեռավորության վրա Պեկինի ժամանակով 09:44-ին (ՀՀ ժամանակով 05:44-ին), դրա ուժգնությունը կազմել է 3,9 մագնիտուդ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
