Ադրբեջանում լրագրողների վրա հարձակումները, ընդդիմադիրների ապօրինի ձերբակալությունները և անդրազգային բռնաճնշումների ենթադրյալ կիրառումը հակաժողովրդավարական մարտավարություն են:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը՝ մեկնաբանելով Freedom House իրավապաշտպան կազմակերպության անդամներից մեկի հայտարարությունն այն մասին, թե Բաքվի հիմնական նպատակը երկրից դուրս ապրողների շրջանում քննադատությունը կամ այլակարծությունը լռեցնելն է։
«Բաքուն պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին և դադարեցնի հետապնդումները, որպեսզի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի նախաշեմին լինի միջազգային հանրության մաս»,- գրել է Քարդինը:
