«Ալ Նասրին» առանց Ռոնալդուի 6-0 հաշվով ջախջախել է Մեսսիի «Ինտեր Մայամիին»

Սաուդյան Արաբիայում տեղի ունեցավ ընկերական հանդիպում երկրի փոխչեմպիոն «Ալ Նասրի» և MLS-ի ներկայացուցիչ «Ինտեր Մայամիի» միջև։

«Ալ Նասրը» հաղթեց 6-0 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Տալիսկան, մեկական գոլ էլ խփեցին Օտավիուն, Էմերիկ Լապորտը և Մոհամեդ Մարանը։

«Ալ Նասրի» կազմից վնասվածքի պատճառով բացակայում էր Կրիշտիանու Ռոնալդուն, չկար նաև սենեգալցի Սադիո Մանեն։ «Ինտեր Մայամիի» մեկնարկային կազմում էին Ժորդի Ալբան, Սերխիո Բուսկետսը և Լուիս Սուարեսը, իսկ Լեոնել Մեսսին փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին։

Կիսվել սոց․ ցանցերում