Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ չեն մասնակցելու քաղաքապետարանի արտահերթ նիստին

Փետրվարի 7-ին նախատեսված Երևանի ավագանու արտահերթ նիստին «Հանրային ձայն» ֆրակցիան չի մասնակցի: Այս մասին այսօր ֆեյսբուքյան տեսաեթերի միջոցով հայտարարել է Վարդան Ղուկասյանը:

«Փետրվարի 7-ին նախատեսված է Երևանի ավագանու արտահերթ նիստ: Ես`Վարդան Ղուկասյանս, հայտարարում եմ, որ «Հանրային ձայն» ֆրակցիան չի մասնակցի այդ օրվա նիստին»,- մասնավորապես ասել է Վարդան Ղուկասյանը:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանին փետրվարի 7-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում է Հայկ Մարությանի ու ևս 4 ավագանու անդամների լիազորությունների դադարեցման մասին հարցը:

Կիսվել սոց․ ցանցերում