Ինչպես հայտնել ենք՝ Ադրբեջանում սկսվել է արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը:
Ժամը 12:00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 38,57 տոկոսը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Օրուջևը։
Նշենք, որ խոսքի ազատության խիստ սահմանափակումների պայմաններում ադրբեջանական որոշ անկախ լրատվամիջոցներ և էջեր ահազանգում են ընտրախախտումների և կրկնաքվեարկության դեպքերի մասին։
