Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Մազահիր Պանախովը հերթական ճեպազրույցն է անցկացրել նախագահական ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ։
Վերջինս հայտնել է, որ 6 հազար 537 ընտրատեղամասերի արձանագրությունները ներկայումս մշակվել են։
Ձայների հաշվարկի նախնական արդյունքներով՝ թեկնածուները ստացել են հետևյալ քվեները.
— Իլհամ Ալիև՝ 92,05 տոկոս (4 281 625 ձայն),
— Զահիդ Օրուջ — 2,19 տոկոս,
— Ֆազիլ Մուստաֆա — 2 տոկոս,
— Գուդրաթ Գասանգուլիև՝ 1,76 տոկոս,
— Ռազի Նուրուլլաև — 0,8 տոկոս,
— Էլշադ Մուսաև — 0,67 տոկոս,
— Ֆուադ Ալիև՝ 0,53 տոկոս:
Այսպիսով, նախնական արդյունքներով Իլհամ Ալիևը հաղթում է ձայների 92,05%-ով։
