Ըստ թпւրքшկան աղբյուրի՝ Պпւտինի այցը Անկшրш հետաձգվել է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա, որը նախատեսված էր փետրվարի 12-ին, հետաձգվել է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի դիվանագիտական աղբյուրը՝ չհստակեցնելով մանրամասներ։

Ավելի վաղ այցը չեղարկելու մասին հայտարարել էր Hürriyet թերթի լրագրող, CNN Türk հեռուստատեսության սյունակագիր Հանդե Ֆըրաթը։

Այնուհետ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման նախապատրաստական աշխատանքը շարունակվում է, ժամկետները կհամաձայնեցվեն:

Նշենք, որ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պուտինի այցը Թուրքիա, ենթադրաբար, կարող է կայանալ փետրվարի 12-ին։ Միաժամանակ Կրեմլը չէր հաստատել այս ամսաթիվը՝ նշելով, որ այցի ժամկետները կհայտարարվեն։

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ հանդիպման առանցքում նախևառաջ ՌԴ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները, առևտրային և տնտեսական համագործակցությունն է, ինչպես նաև հավելել, որ մշտական քննարկման հարցերի թվում են տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները, Ուկրաինայի հարցը։

Կիսվել սոց․ ցանցերում