Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն ընդգծում է Միջազգային քրեական դատարանի սկզբունքներին նրա և մեր միասնական հանձնառությունը:
Այդ մասին ՄՔԴ-ում Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ իր խոսքում նշել է դատարանի մասնակից պետությունների ասամբլեայի նախագահ Պայվի Կաուկորանտան:
Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանի և աշխարհի այլ պետություններ կհետևեն Հայաստանի օրինակին, ինչը կամրապնդի Միջազգային քրեական դատարանի դերն աշխարհում՝ որպես անպատժելիության դեմ պայքարին ուղղված կառույց:
Կաուկորանտան Հայաստանին կոչ է արել Հռոմի ստատուտն ամբողջությամբ ներառել ազգային օրենսդրության մեջ և խոստացել է ՄՔԴ-ի աջակցությունը այդ հարցում:
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել և ջերմորեն ողջունել Հայաստանին մեր ընտանիքում: Ես վստահ եմ, որ Հայաստանը կդառնա Հռոմի ստատուտի կյանքի կոչման և համագործակցության զարգացման ակտիվ մասնակից»,- եզրափակել է պաշտոնյան:
Նշենք՝ միջոցառմանը ներկա է ՀՀ արտաքին գոծերի նախարար Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք՝ փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետության համար պաշտոնապես ուժի մեջ է մտելմ Հռոմի ստատուտը. Հայաստանը դարձել է Միջազգային քրեական դատարանի 124-րդ մասնակից պետությունը:
