Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Գրենոբլի հողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի միջև կնքված պայմանագրով կվերականգնվի Կարմիր բլուր հնավայրի աղյուսաշեն պատերից մեկը, ինչպես նաև ամրոցի մուտքը:
Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 12-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Նախագիծն իրագործելու համար Կարմիր բլուրում ստեղծվել է աղյուսի արտադրամաս, արդեն իսկ արտադրվել է ավելի քան 1000 աղյուս: Վերականգնման աշխատանքները նախատեսվում է մեկնարկել ապրիլից:
