Արթուր Աթաբեկյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արթուր Աթաբեկյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2024 թվականի փետրվարի 8-ի «Արթուր Աթաբեկյանին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-84-Ա որոշումը, Արթուր Աթաբեկյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր»,- ասված է հրամանագրում:

Կիսվել սոց․ ցանցերում