ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայաստանում առաջին անգամ шրյունաբանական չարորակ հիվանդության դեպքում ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում է կատարվել

Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում` արյունաբանական չարորակ հիվանդության դեպքում:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Կրիտիկական 100 օրն անց բժիշկները փաստում են` բարդագույն միջամտությունը բարեհաջող է իրականացվել, երեխայի կյանքը փրկվել է:

Մինչև հիմա թանկարժեք այս միջամտության համար տարեկան 6-7 երեխա ստիպված մեկնում էր արտասահմանյան առաջատար կլինիկաներ:

Սա առողջապահության նախարարության կարևորագույն ծրագրերից է, որը մեծ պրոֆեսիոնալիզմով իրականացրեց «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը:

Սրանով Հայաստանում մանկական ուռուցքաբանության ոլորտում ևս մեկ նշանակալի ձեռքբերում է գրանցվել»,- հայտնել է նախարարությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում