Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահը դժբախտ պատահար է անվանել։
«Ռուսաստանը Նավալնիի առողջությանը որևէ կերպ վնասելու պատճառ չուներ, բացարձակապես ոչ մի պատճառ: Տղամարդը պատիժ էր կրում, որը դեռ մի քանի տարի պետք է կրեր։ Կարծում եմ՝ դա պատահականություն է, պատահում է»,- ասել է նա:
Ջաբարովը նաև ասել է, որ «աղմուկ բարձրացնել պետք չէ», քանի որ Արևմուտքը կարող է «օգտվել իրավիճակից» իր նպատակների համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում մահացել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:
