Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ վարչապետը վերահաստատել է ՀՀ հավատարմությունը խաղաղության գործընթացին (տեսանյութ)

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր, ինչպես նաև անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել կանցլեր Շոլցի ջանքերը` երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ: Վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության գործընթացին:

Օլաֆ Շոլցն ընդգծել է պատրաստակամությունը` շարունակելու ջանքերն ի նպաստ խաղաղության և երկխոսության:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում