Վաղուց եմ ասել՝ Ուկրшինայի հարցով Հայաստանը Ռпւսшստանի դաշնակիցը չէ, սա մեր անկեղծ դիրքորոշումն է. Փաշինյան

Վաղուց եմ ասել՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, սա մեր անկեղծ դիրքորոշումն է: Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ցավում ենք, որ չենք կարող որևէ ազդեցություն ունենալ այդ իրադրության վրա։ Ուկրաինայի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է։ Մենք երախտամոռ չենք, Ուկրաինայում հայերն իրենց լավ են զգացել»,- նշել է Փաշինյանը։

Կիսվել սոց․ ցանցերում