ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սան Ֆրանցիսկոյում նախընտրական փակ միջոցառման ժամանակ կոպիտ արտահայտություններ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։
«Մենք ունենք խելագար շան տղաներ, ինչպիսիք են Պուտինը և մյուսները, և մենք միշտ պետք է անհանգստանանք միջուկային հակամարտությունից, բայց մարդկության գոյության սպառնալիքը կլիմայի փոփոխությունն է», — ասել է նա Միացյալ Նահանգների Արևմտյան ափ կատարած շրջագայության ժամանակ:
Պուտինի մասին խոսելիս ԱՄՆ նախագահը վաղուց չի զսպել իրեն, նա դիվանագիտական վեճ է հրահրել՝ ռուս առաջնորդին մարդասպան անվանելով։
