Մաղթում եմ՝ դաշնակցային հարաբերությունները պահպանվեն․ Կոպիրկինը հայտարարել է, թե ՀՀ-ն ու ՌԴ-ն մшրտшհրավերների են բախվում

Ռուսաստանում այսօր նշվող «Հայրենիքի պաշտպանի օրվան» նվիրված արարողության ավարտին ՀՀ-ում ՌԴ դեսպանը հայտարարել է, թե այսօր շատ բարդ ժամանակներ են, և Հայաստանն ու Ռուսաստանը շատ լուրջ մարտահրավերների են բախվում։

«Կցանկանայի մաղթել, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պահպանվեն և ամրապնդվեն։ Դա կարևոր է մեր երկու երկրների համար էլ։ Համոզված եմ նաև, որ դա բխում է մեր երկու ժողովուրդների շահերից»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։

Կիսվել սոց․ ցանցերում