Վլшդիմիր Պпւտինը իր հասցեին Ջո Բայդենի վիրшվпրական հայտարարությունն անվանել է բամբասանք

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների առաջնորդ Ջո Բայդենի վիրավորական հայտարարությունն իր հասցեին անվանել է բամբասանք։

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Դուք ինձ հարցրիք, թե ով է մեզ համար նախընտրելի որպես Միացյալ Նահանգների նախագահ։ Ես ասացի, որ մենք աշխատելու ենք ցանկացած առաջնորդի հետ, բայց կարծում եմ, որ Բայդենն ավելի նախընտրելի է Ռուսաստանի համար։ Եվ դատելով նրա ասածից՝ ես միանգամայն իրավացի եմ, քանի որ սա համարժեք արձագանք է իմ կողմից ասվածին»,- ասել է Պուտինը՝ Բայդենի խոսքերն անվանելով ձանձրալի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բայդենը Սան Ֆրանցիսկոյում նախընտրական փակ միջոցառման ժամանակ կոպիտ արտահայտություններ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին՝ նրան անվանելով խելագար շան լակոտ։

Կիսվել սոց․ ցանցերում