Գյուղերից մեկում ծնողները 2-րդ դասարանի տղային տանը հայտնաբերել են մшհшցած

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 07։00-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ տանը հայտնաբերել են երեխայի դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ 9-ամյա Արեգ Գ․-ն է, որը սովորում է Երևանի դպրոցներից մեկի 2-րդ դասարանում։

Ըստ ծնողի հայտարարության՝ երեխան տանը հանկարծամահ է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել սոց․ ցանցերում