Պւпտինը Փաշինյանի հետ դեռևս չի քննարկել ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցությունը դադարեցնելու թեման. Պեսկпվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռևս չի քննարկել ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցությունը դադարեցնելու թեման, առայժմ նման շփումներ չեն նախատեսվում:

Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, այս պահին որևէ շփում չկա և չի եղել։ Բայց աշխատանքային շփումների շրջանակներում, իհարկե, մենք նկատի ունենք մեր հայ բարեկամներից պարզել, թե ինչ նկատի ունեն, և ինչպես են գործերը։ Այդ պատճառով մենք կշարունակենք մեր երկխոսությունը Երևանի հետ»,- ասել է նա։

France24-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցված է»:

Կիսվել սոց․ ցանցերում