Արձանագրումը, որ հայ ժողովուրդը ֆшշիզմի դեմ պшյքարում էական և լուրջ ներդրում է ունեցել, կարևոր է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում անդրադարձավ օրեր առաջ Ֆրանսիայում Միսաք Մանուշյանի և կնոջ` Մելինեի վերահուղարկավորման արարողությանը:

«Շատ հուզիչ միջոցառում էր, ՀՀ-ում էլ լայն արձագանք է գտել, Հանրային հեռուստաընկերությունն ուղիղ եթերում հեռարձակել է այն, հանրության շրջանում մեծ արձագանք է ստացել, հպարտության զգացում է, և այն արձանագրումը, որ հայ ժողովուրդը ֆաշիզմի դեմ պայքարում շատ էական և լուրջ ներդրում է ունեցել, շատ կարևոր է»,- ասաց նա:

Կիսվել սոց․ ցանցերում