«Ալեքսեյ Նավալնու մահվան պատճառը իրոք պոկված թրոմբն էր»:
Կիևում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։
Նրա խոսքով՝ այս մասին տեղեկատվությունը Կիևը ստացել է հետախուզության խողովակներով։
«Ես թերևս հիասթափեցնեմ ձեզ, բայց, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Նավալնին իրոք մահացել է թրոմբի պոկվելու հետևանքով։ Սա քիչ թե շատ հաստատված տեղեկատվություն է, և մենք այն համացանցից չէ, որ վերցրել ենք»,- հայտարարել է ուկրաինական հետախուզության ղեկավարը՝ հավելելով. «Ցավոք սրտի, դա բնական պատճառներով մահ էր»։
