Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեմ չէ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն։
«Եթե որևիցե մեկն այլ տարբերակ կառաջարկի, ես պատրաստ չեմ նույնիսկ լսել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններում առաջընթաց կա։
«Եթե հանդիպում են, ուրեմն՝ կա»,- ասաց Սիմոնյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ շատ հարցերում էլ հետընթաց կա. «Շատ անգամ լինում է, որ գնում ենք, խոսում, բան ենք պայմանավորվում, թղթին հանձնելու ժամանակ տեսնում ենք, որ դա այլ կերպ է ձևակերպված: Բայց հիմնական 3 սկզբունքների վերաբերյալ համաձայնությունները ձեռք են բերվել Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ ղեկավարների ներկայությամբ»:
Հիշեցնենք՝ փետրվարի 28-29-ը Բեռլինում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
