2024 թվականի մարտի 1-ից Ռուսաստանը վեց ամսով կարգելի բենզինի արտահանումը. համապատասխան փաստաթուղթը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բենզինի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու առաջարկով կառավարության ղեկավարին դիմել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Ըստ նրա՝ ներքին շուկայում շուտով կմեծանա վառելիքի պահանջարկը, ինչը կապված է գարնանային դաշտային աշխատանքների, նավթավերամշակման գործարաններում պլանային վերանորոգումների, ինչպես նաև ամառային արձակուրդի հետ:
Որոշում է կայացվել բորսայում դիզելային վառելիքի վաճառքի նորմատիվն էլ հասցնել 16%-ի։
Արտահանման ժամանակավոր արգելքը չի վերաբերում ԵԱՏՄ երկրների, Մոնղոլիայի, Ուզբեկստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ մատակարարումների համաձայնեցված ծավալներին:
