ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն-2024» զпրшվարժություններին կմասնակցի 5 երկիր. Շոյգու

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Փոխգործակցություն-2024» զորավարժություններին կմասնակցի հինգ երկրի զորակազմ։

Այս մասին ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նշելով, որ զորավարժությունները լինելու են Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի այս տարվա պատրաստության արդյունքը։

«Զորքերի պատրաստության արդյունքը կլինի ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2024» զորավարժությունը, որին կմասնակցեն հինգ պետությունների ռազմական կոնտինգենտներ»,- ասել է Շոյգուն։

Կիսվել սոց․ ցանցերում