Ադրբեջանը կրկին բարձրացնում է երկրի ջրային ռեսուրսների սակավության մասին։
«Ադրբեջանը սահմանափակ ջրային ռեսուրսներով երկիր է։ Երկրի մակերևութային ջրային պաշարները կազմում են 30 միլիարդ խորանարդ մետր։ Այդ ռեսուրսների միայն 30 տոկոսն է գտնվում Ադրբեջանի տարածքում, իսկ 70 տոկոսը գալիս է հարևան երկրներից»,- հայտարարել է Ադրբեջանի ջրային ռեսուրսների պետական գործակալության նախագահ Զաուր Միքայլովը՝ խորհրդարանում ջրային ռեսուրսների խնդիրների թեմայով հանրային լսումների ժամանակ։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում կտրուկ նվազել են մակերևութային ջրային պաշարները։
«Այս առումով անհրաժեշտ է ապահովել երկրում ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը, ջրային կորուստների կանխարգելման համակարգերի վերակառուցումը, նոր ջրային ռեսուրսների ստեղծումը»,- հավելել է Զաուր Միքայլովը:
