ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռпւս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ ռпւսական եթերից հնչած վիրшվորանքների մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ փետրվարի 25-ին ռուսական հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ Հայաստանի վերաբերյալ հնչած վիրավորական գնահատականներին:

«Նախկինում էլ առիթ եղել է, որ այս թեմայի հետ կապված պառլամենտում հարցը հնչի: Երևանում անցկացվել են կոնսուլտացիաներ, արձանագրված խախտումները փոխանցվել են ռուս գործընկերներին, բայց որ երկու ամիս անց այդօրինակ խախտումները կրկնվում են, խոսում է այն մասին, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գործող միջպետական համաձայնագիրը լրամշակելու կամ խմբագրելու անհրաժեշտություն կա:

Մենք փետրվարի 26-ին ՀՌՀ-ից ստացել ենք գրություն, որտեղ արձանագրված են եղել այդ խախտումները: Փետրվարի 27-ին ԲՏԱՆ-ում անցկացվել է խորհրդակցություն, որոնց արդյունքում արձանագրվել է, որ իրապես այդ խախտումները տեղի են ունեցել, մասնավորապես, 5-րդ հոդվածի մի քանի դրույթներ խախտվել են: Այսօր ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին»,- նշեց նա։

Կիսվել սոց․ ցանցերում