ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Էրբիլ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեցլ է Էրբիլ։

Օդանավակայանում նախագահին դիմավորել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Ներչիվան Բարզանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրբիլում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա Իրաքյան Քուրդիստանի շրջանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի, նախագահ Նեչիրվան Բարզանիի, փոխվարչապետ Քուբաթ Թալաբանիի հետ։

Վահագն Խաչատուրյանը կայցելի նաև Էրբիլի պատմական միջնաբերդ, շրջայց կկատարի Աինկավայի հայկական եկեղեցում։

Այցի ավարտին ՀՀ նախագահը կհանդիպի Իրաքյան Քուրդիստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Կիսվել սոց․ ցանցերում