ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մտահոգված ենք, թե որտեղից է հարվածը լինելու․ Սիմոնյանը՝ հնարավոր պшտերшզմի մասին

«ՀՀ-ն փորձում է իր անկախությունը պահպանել, ու այդ ամբողջ պլանի մեջ ներս մտավ հայ ժողովուրդը, որը 2021 թվականին ընտրեց այն իշխանությանը, որը պետք է հեռանար, որպեսզի գար մի նոր իշխանություն, որ մենք անդամագրվեինք Միութենական պետությանը»։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասա Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ այս պահին մտահոգություն կա, որ պայմանավորված էսկալացիա լինի․ «Այո՛, իհարկե, մտահոգված ենք, մեր ամենամեծ մտահոգությունը, թե որտեղից է հարվածը լինելու։ Ակնհայտ է, որ այդ հարվածը արվում է Ադրբեջանի ձեռքերով և ուղղված է մեր ինքնիշխանության դեմ»։

Ըստ նրա՝ 2021 թվականին հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական հարց է լուծել։

«Դուք չեք պատկերացնի, թե 2021 թվականին ինչ արեց հայ ժողովուրդը՝ աշխարհաքաղաքական հարց է լուծել իր ընտրությամբ՝ միգուցե չգիտակցելով կամ ինչ-որ տեղ գիտակցելով, որ աշխարհաքաղաքական մեծ պլան է տապալել»,- ասաց նա։

Հարցին՝ ո՞րն էր նպատակը, Սիմոնյանն արձագանքեց՝ Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ»: «Սա է մեծ պլանը»,- հայտարարեց նա՝ շեշտելով, որ Հայաստանին նման առաջարկ պաշտոնապես չի եղել։

«Չէ, այդպես չեն անում, այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ նոր եկած իշխանությունն ասի՝ դե նախկինները, այսինքն՝ մենք ենք մեղավոր, ու այլևս անվտանգային որևէ լուծում չկա, քան դառնալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մաս։ Տարբեր տեղերից կսկսեն հերքել, բայց դա ակնհայտ է, երբ գործողությունները համադրում ես, դա ինձ համար ակնհայտ է»,- նկատեց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում