Հայաստանն ու Ադрբեջшնը գնում են դեպի խшղшղության պայմանագիր տանող խիզախ և միևնույն ժամանակ դժվար ճանապարհով. Բերբոք

Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղության պայմանագիր տանող խիզախ և միևնույն ժամանակ դժվար ճանապարհով:

Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։

«Մենք՝ որպես դաշնային կառավարություն, աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որտեղ դա հնարավոր է, որպեսզի վերքերը բուժվեն, և մարդիկ կարողանան խաղաղություն գտնել: Այս ճանապարհի յուրաքանչյուր մետրը կարևոր նշանակություն ունի»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք՝ փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։

Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով։

Հիշեցնենք՝ երեկ Բեռլինում տեղի էր ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի եռակողմ հանդիպումը:

Ավելի վաղ Բեռլինում ընթացել էր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև հանդիպումը:

Դրանից հետո կայացել էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի առանձին  հանդիպումը:
Կիսվել սոց․ ցանցերում