Թпւրքիայում շարունակվում են Պпւտինի այցի նախապատրաստական ​​աշխատանքները

Պուտինի՝ Թուրքիա այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, վերջնական ժամկետները դեռ որոշված չեն:

Այս մասին РИА Новости-ին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը։

«Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, ժամկետների առումով նորություն չկա»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ռուսաստանի նախագահի այցը Թուրքիա նախատեսված չէ մարտին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, ՌԴ ղեկավարը սեղմված և զբաղված գրաֆիկ ունի: Այս մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Անկարայում РИА Новости-ի դիվանագիտական աղբյուրն էլ հայտնել էր, որ Պուտինի այցը Թուրքիա կարող է տեղի ունենալ ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին։

Կիսվել սոց․ ցանցերում