Հույս ունեմ, որ առաջիկա տարիներին ձևավորված առողջապահական լավ ավանդույթները կօգտագործենք. Անահիտ Ավանեսյանն ԱՄՆ-ում է

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է։

Այս մասին հայտնում են նախարարությունից:

Նախարարին ընդունել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։ Հյուպատոսության պաշտոնական ընդունելությանը ներկա են եղել Սփյուռքում առողջապահության ոլորտի կազմակերպիչներ, բժիշկներ։

«Հույս ունեմ, որ առաջիկա տարիներին ԱՄՆ-ում և մյուս երկրներում ձևավորված առողջապահական լավ ավանդույթները կօգտագործենք` համատեղ նոր կապեր ստեղծելու և արդյունավետ համագործակցություն զարգացնելու համար։ Մենք ունենք տաղանդավոր բժիշկներ, նրանք մեծ թիվ են կազմում նաև ԱՄՆ-ում և մյուս երկրներում:

Նրանց համար Հայաստանը կարող ենք միասին դարձնել սովորելու, աշխատելու, փորձի փոխանակման վայր»,֊ նշել է Անահիտ Ավանեսյանը։

Կիսվել սոց․ ցանցերում