ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելուն։
Հարցին՝ ՀՀ-ն արդյո՞ք քննարկում է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը, Գրիգորյանն ասաց Հայաստանը քննարկում է տարբեր հարցեր և դա էլ է օրակարգում:
Ըստ Արմեն Գրիգորյանի, Արևմուտքից որևէ պարտադրանք չկա, որ Հայաստանը փչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Մեզ հաճախ մեղադրում են, որ մեր պատճառով են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փչացել, բայց եկեք հասկանանք՝ արդյոք Ռուսատանն իր հարաբերություններն այլ երկրների հետ է՞լ է փչացրել։ Եթե նայենք՝ բազմաթիվ օրինակներ կան, միայն Հայաստանը չէ. եթե մեկը շատերի հետ վատ է՝ դա շատերի խնդիրը չէ, մեկ հոգու խնդիր է»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
