Սուրեն Պապիկյանն ու Իրանի նախագահը պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցությանը, այդ թվում` պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Կողմերը միմյանց ներկայացրել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները։

Կիսվել սոց․ ցանցերում