Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խորհրդարանական կուսակցությունների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ուկրաինա զորք ուղարկելը հնարավոր է, եթե ռուսական զորքերը ճեղքեն պաշտպանությունը՝ Կիևի կամ Օդեսայի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆաբիեն Ռուսելը: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ L’Independent-ին հղումով։
Նա հավելել է, որ Ֆրանսիայի ղեկավարը խորհրդարանականներին ցույց է տվել Ուկրաինայում ռուսական հարվածների հնարավոր ուղղությունների քարտեզները։
«Մակրոնը նշեց մի սցենար, որի պարագայում կարող է միջամտություն սկսել՝ ճակատի առաջխաղացում դեպի Օդեսա կամ դեպի Կիև»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։
«Չնվաճված Ֆրանսիա» կուսակցության համակարգող Մանուել Բոմպարդն ասել է, որ ինքը «անհանգստացած է եկել հանդիպման և էլ ավելի անհանգստացած հեռացել»։