Թпւրքիшյի արտգործնախարարը Բլինքենի հետ կքննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ կքննարկի երկրի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերացման և F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու հնարավորությունը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

2017 թվականին Թուրքիան պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ Ս-400 գնդի լրակազմի մատակարարման համար։ Միաժամանակ ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ Patriot-ի, սակայն Անկարան չհամաձայնեց դրան։

Որպես պատիժ՝ Վաշինգտոնը բացառել է Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման ծրագրից և պատժամիջոցներ սահմանել ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարների դեմ՝ համաձայն CAATSA (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի) ակտի։

Միացյալ Նահանգները չեղյալ էր հայտարարել Թուրքիայի հետ F-35 համատեղ հուշագիրը՝ ստորագրելով այն F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ:

Կիսվել սոց․ ցանցերում