Դերասան Ջոն Սինան «Օսկար»-ի բեմ է բարձրացել ամբողջովին մերկ (լուսանկարներ)

«Օսկար»-ի 96-րդ արարողությունն առանց սկանդալային «չարաճճիությունների» ու ամոթալի իրավիճակների չի անցել:

Այսպես. ամերիկացի հայտնի ըմբշամարտիկ, միաժամանակ դերասան և կատարող Ջոն Սինան բեմ է դուրս եկել ամբողջովին մերկ, իսկ նրա ինտիմ մասերը ծածկվել են հսկայական ծրարով, որի վրա գրված է եղել «Լավագույն կոստյումների դիզայն», քանի որ հենց այս անվանակարգում է Սինան հայտարարելիս եղել հաղթողին:

Ինչպես պարզվել է, մերկ աստղի հայտնվելը պլանավորված հումորային արարք է եղել։ Այսպիսով, կազմակերպիչները որոշել են հիշել 1974 թվականի հին «մերկ» սկանդալը։

1974 թվականին, երբ պրոդյուսեր Մայքլ Ֆիլիպսը պատրաստվել է ներկայացնել «Լավագույն ֆիլմ» անվանակարգը, իսկ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը հայտարարել հաղթողին, արտիստ, լուսանկարիչ և ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ Ռոբերտ Օպելը հանկարծ բեմ է բարձրացել: Նա խաղաղության նշան է ցույց տվել, իսկ հետո մերկ վազել բեմում ու անհետացել՝ թողնելով ցնցումների, շփոթության հետքեր:

Արդեն 2024 թվականին «Օսկար»-ի հաղորդավար Ջիմի Քիմելը հիշել է հին դեպքը և առաջարկել Ջոն Սինային «Լավագույն զգեստների դիզայն» անվանակարգում հաղթողներին հայտարարել մերկ։

Ըմբիշը շփոթված տեսք է ունեցել և անկեղծորեն խոստովանել, որ կարծում է՝ դա վատ գաղափար էր, սակայն, ի վերջո, համաձայնել է:

Կիսվել սոց․ ցանցերում