Ռпւսшստանը, Չինաստանը և Իրանը ռшզմшծովային զпրшվարժություններ կանցկացնեն. կմասնակցեն նաև Ադрբեջшնի ներկայացուցիչները

Մարտի 12-ին Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ «Ծովային անվտանգության գոտի 2024» ռազմածովային զորավարժությունների հիմնական փուլը կմեկնարկի:

Այս մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը:

Զորավարժություններին կմասնակցեն նաև Ադրբեջանի, Ղազախստանի, Օմանի, Պակիստանի և Հարավային Աֆրիկայի զինված ուժերի ներկայացուցիչներ:

Tasnim-ը նշում է, որ զորավարժությունների նպատակներն են տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը, միջազգային ծովային առևտրի պաշտպանությունը, ծովահենության և ահաբեկչության դեմ պայքարը և ծովային գործողությունների ոլորտում օպերատիվ և մարտավարական փորձի փոխանակումը:

Կիսվել սոց․ ցանցերում