Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է հյուրընկալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարտի 31-ին նշանակված ՌԴ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո։
«Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը Սև ծովումերկու հարևանների հետ։ Անցյալ ուրբաթՍտամբուլում ընդունեցինք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Իսկ ընտրություններից հետո մենք կընդունենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»,- ասել է Էրդողանը:
