Ուկրшինшցիների քաջությունը չի սպառվում, նրանց զինшմթերքն է սպառվում. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները շտապ պետք է ուժեղացնեն զինամթերքի և զենքի մատակարարումն Ուկրաինային, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Ուկրաինացիների քաջությունը չի սպառվում, նրանց զինամթերքն է սպառվում: Միասին մենք ունակ ենք Ուկրաինային ապահովել այն ամենով, ինչ նրան անհրաժեշտ է։ Այժմ մենք պետք է քաղաքական կամք դրսևորենք՝ դա անելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները պետք է արագ օգնություն ցուցաբերեն Ուկրաինային։ «Յուրաքանչյուր ուշացման օրը հղի է իրական հետևանքներով Ուկրաինայի մարտի դաշտում։ Այնպես որ՝ այժմ կրիտիկական պահ է, և մեծ պատմական սխալ կլինի Պուտինին թույլ տալ՝ հաղթել»,- հավելել է Ստոլտենբերգը։

Կիսվել սոց․ ցանցերում