Սա արդեն լուռ հպատակի, ճորտի վարք է․․․․ Վահրամ Աթանեսյան

Կարելի է իշխանությանը քննադատել, որ Հայաստան Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքն անհիմն է արգելել, դիմել պատկան մարմիններին՝ ստանալու բացատրություն, անգամ նրա իրավունքների պաշտպանության ցույց կազմակերպել: Բայց եթեր տրամադրել եւ մոտ կես ժամ լսել, թե այդ մարդը մոսկվոյան իր խոհանոցից ի՜նչ լուտանքներ է թափում քո ժողովրդի գլխին, ի՜նչ խարդախամտությամբ է արցախցիներին, որպես հայ ժողովրդի միակ հատվածի, որ երբեք հայրենի հողը չի լքել, դավագրգռում Հայաստանի եւ հայաստանաբնակ քույրերի ու եղբայրների դեմ,- սա արդեն լուռ հպատակի, ճորտի վարք է: Կոլաբորանտությունը պոզով-պոչո՞վ է լինում:

Կիսվել սոց․ ցանցերում