Իրադրությունը շարունակում է մնալ լարված․ Գրայվորոնի շրջանի բնակիչներին խնդրել են ժամանակավորապես հեռանալ տներից

Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանի վարչակազմի ղեկավար Գենադի Բոնդարևը սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին խնդրել է Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունների պատճառով ժամանակավորապես տեղափոխվել Յարոսլավլի մարզ։

«Դիմում եմ նրանց, ովքեր քաղաքային շրջանի սահմանամերձ բնակավայրերում են: Իրադրությունը շարունակում է մնալ լարված։ Խնդրում եմ ձեզ ընդունել ճիշտ որոշում և ժամանակավորապես լքել սահմանամերձ տարածքները։

Յարոսլավլի մարզի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ընդունելու Գրայվորոնի շրջանի բնակիչներին։ Կկազմակերպի ցանկացողների մեկնումը»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է նա:

Նշենք, որ Բելգորոդի մարզի ինտենսիվ գնդակոծությունները շարունակվում են մի քանի շաբաթ։ Գրայվորոնի քաղաքային շրջանի բնակավայրերը հոսանքազրկված են, իշխանությունները շարունակում են բնակիչների դուրսբերումը հրետակոծվող տարածքներից և կոչ են անում քաղաքացիներին չանտեսել այդ հնարավորությունը։

Կիսվել սոց․ ցանցերում