Ապշած ենք «Crocus City Hall-ում տեղի ունեցածից․ ԵՄ

Եվրամիությունը ցնցված և ապշած է «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչական հարձակման մասին հաղորդագրություններից, դատապարտում է ցանկացած հարձակում քաղաքացիական անձանց վրա և ցավակցություն է հայտնում Ռուսաստանի քաղաքացիներին։

Այս մասին X-ում գրել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Երեք անձինք կրակ են բացել, կան վիրավորներ։

Ըստ ռուսական լրատվամիջոցների, Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։

Ավելի վաղ՝ մարտի 8-ին, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգուշացրել էր Մոսկվայում առկա ահաբեկչական սպառնալիքի մասին։

Կիսվել սոց․ ցանցերում