Առնվազն 143 զոհ՝ Մпսկվայի Crocus City Hall-ում шհшբեկչության հետևանքով

Այս պահին առկա տվյալների համաձայն՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղում ՌԴ իշխանության մարմինների հետ:

«Համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ», – ասված է հաղորդագրությունում:

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 115 զոհվածների և 100-ից ավելի վիրավորների մասին:

Կիսվել սոց․ ցանցերում