Ինչ վիճակում են նռնшկի պшյթյունից տուժած 2 քաղաքացիները. մանրամասներ

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենքի մոտից այսօր՝ մարտի 24-ին բուժհաստատություն տեղափոխված երկու քաղաքացիներն էլ ունեն ստորին վերջույթների բեկորային վնասվածներ։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Հիշեցնենք՝  լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է  ՆԳՆ  ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ, որտեղ  հավաքվել մի խումբ քաղաքացիներ, հիմնականում «Մարտական եղբայրության» անդամներ, ովքեր պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին:

Ոստիկանության շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել,  2 քաղաքացի բեկորային վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ նռնակի պայթյունից տուժել են ներխուժող անձանցից 2 հոգին, որոնք տեղափոխվել են բուժհաստատություն։

ՆԳՆ ոստիկանությունից ավելի վաղ տեղեկացրել են, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ օրվա ընթացքում ձերբակալվածների թիվը մոտ է 50-ին:

Կիսվել սոց․ ցանցերում