Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն անդրադարձել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությանը:
«Պարոն Տոյվո Կլաարը չի կարող ձերբազատվել կողմնակալությունից և միայն ադրբեջանական գյուղերի վերադարձի վերաբերյալ իրավական դիսկուրսը համարում է չարիք»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ հավելելով, որ այդ գյուղերը տարածքային վեճի առարկա չեն:
Նշենք, որ Հարավային Կովկասում Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ավելի վաղ արած հայտարարությամբ անընդունելի էր համարել ադրբեջանական մամուլում Հայաստանի հասցեին արվող նախազգուշացումները:
