ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հետ հանդիպմանը և մանրամասներ հայտնել։
ԱԺ նախագահը նշել է, որ շնորհակալություն է հայտնել Տիխանովսկայային՝ ելույթում Հայաստանի մասին դրական խոսքերի համար. «Մի միջոցառման ենք մասնակցել։ Դուրս ենք եկել, միջանցքում շնորհակալություն եմ հայտնել իրեն՝ Հայաստանին դրական անդրադարձ կատարելու համար։ Այդ միջոցառման ընթացքում շատ ակնհայտ էր ԵՄ և այնտեղ ներկա գործընկերների արձագանքներն ու արձանագրումները Հայաստանի վերաբերյալ։ Պահ եղավ, երբ Ադրբեջանի գործընկերը բան ասաց, ես նույնիսկ կարիք չունեի պատասխանելու. իրենք իրար հերթ չտալով՝ պատասխանեցին»։
