Ծեծված խոսքերը՝ «Սիրեք արվեստը ձեր մեջ, ոչ թե ձեզ արվեստում», երբեք չե՞ք լսել, թե՞ լսել եք, բայց մի ականջից մտել, մյուսից դուրս է եկել

Թատրոնի միջազգային օրվա առթիվ, ինչպես ակամայից նկատեցի, քանի-քանիսը, որ շատ թե քիչ առնչվում են թատրոնին, պաթետիկ ձոների հետ մեկտեղ սեփական նկարներն են դրել, կարծես թատրոնի մարմնացումը կամ խորհրդանիշը հենց իրենք են, որ կան: Լավ, ասենք՝ համեստությունը դեռ մի կողմ, հասկանալի է՝ էսօր բնավ ընդունված բան չի, բա ձեր հոգեհայր Կոնստանտին Ստանիսլավսկու առավել քան ծեծված խոսքերը՝ «Սիրեք արվեստը ձեր մեջ, ոչ թե ձեզ արվեստում», երբեք չե՞ք լսել, թե՞ լսել եք, բայց մի ականջից մտել, մյուսից դուրս է եկել:

Կիսվել սոց․ ցանցերում