Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Մասնակցության հրավեր

Պատվիրատու՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն, այսուհետ՝ Պատվիրատու, հրավիրում է հայտատուներին ներկայացնել գնային առաջարկներ ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ ՓԲԸ-ի Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության ձեռքբերման գնահարցման հետ կապված գնումների համար։

Գնահարցման հղման համար ՝ «ՔԳՀԿ 08/24»

Երկիրը՝ Հայաստան

Մրցույթի մեկնարկի ամսաթիվ՝ 28 մարտի 2024 թ.

Հարգելի գործընկերներ,

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն (Պատվիրատու), հայտարարում է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման  աշխատանքների տեխնիկական վերահսկողություն իրականացման համար փորձառու հայտատուի ընտրության մրցույթ:

  1. Հայտատուները պետք է ներկայացնեն գնային առաջարկները Coupa էլ․ գնումների համակարգի միջոցով (Coupa Supplier Portal (coupahost.com)
  2. Ընտրված մասնակիցը որոշվում է վերջին երեք տարիների ընթացքում իրականացված հիդրոտեխնիկական աշխատանքների տեխնիկական վերահսկողության փորձի առկայության դեպքում, առնվազն 10,000,000 ՀՀ դրամի, առանց ԱԱՀ, և նվազագույն գին ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։ Աշխատանքների տևողությունը 4 ամիս է՝ սկսած պայմանագրի երկկողմանի կնքման օրվանից։
  3. Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի ապրիլի  05-ը, 17:00-ն, Երևանի ժամանակով: Հետաքրքրված ընկերությունները կարող են լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալ սույն գնահարցման մրցույթի վերաբերյալ՝ իրենց առաջարկները ուղարկելով գնումների ավագ մասնագետ Ա․ Պետրոսյան [email protected]  հասցեին, Հեռ +37411520029։

Հայտատուները, ովքեր հետաքրքրված են այս գնումով, կարող են գրել. [email protected] ; [email protected] նշելով իրենց էլ. հասցեն հաստատել իրենց հետաքրքրությունը և ստանալ Coupa համակարգին մասնակցելու հրավեր:

  1. Գնահարցումը կազմվել է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի Գնումների ընթացակարգին համապատասխան և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 19-ի 273Ա որոշմամբ (https://eservices.contourglobal.eu/armenia/): Գնահարցման բաց մրցույթը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի գնումների ընթացակարգի համաձայն:  Սույն մրցույթից բխող վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում:

Գնահարցման հրավերին  ամբողջությամբ անվճար կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով․ https://contourglobal.box.com/s/zkmpx03i07qv5j2pz81rptutgt14477c.

Կիսվել սոց․ ցանցերում